Ադրբեջանի ռազմածովային ուժերի մի խումբ զինծառայողներ Պակիստանում մասնակցել են հատուկ գործողությունների ուժերի համատեղ զորավարժությունների։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Կարաչիում անցկացված զորավարժություններում հատուկջոկատայինները կատարել են ահաբեկչական խմբերի գրաված նավն ազատագրելու, պատանդներին փրկելու և սուզորդական աշխատանքներ իրականացնելու առաջադրանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության՝ զորավարժությունների նպատակն էր հատուկ գործողությունների ոլորտում փորձի փոխանակումը, մասնակից երկրների գործողությունների ստանդարտ ընթացակարգերին ծանոթանալը, գործնական հրաձգությունն ու ծովային գործողություններն իրական մարտական պայմաններին համապատասխանեցնելը, ինչպես նաև հակաահաբեկչական գործողությունների ընթացքում փոխգործակցության համաձայնեցումը։
























































































