Armenian text to speach

Իրանն զգուշացրել է Բահրեյնին․ նոր հարձակման դեպքում Թեհրանը կպատասխանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում զգուշացրել է Բահրեյնին, որ Թեհրանը կպատասխանի, եթե երկրի տարածքը, ռազմաբազաները կամ օդային տարածքը կրկին օգտագործվեն Իրանի դեմ հարձակում իրականացնելու համար։

Իրանի՝ ՄԱԿ-ում առաքելության դիվանագետ Ալի Քարիմի Մաղամը այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Երրորդ կոմիտեի նիստում՝ արձագանքելով Բահրեյնի ներկայացուցչի հայտարարություններին։

Իրանցի դիվանագետը հայտարարել է, որ Բահրեյնը «զոհ չէ», քանի որ իր տարածքը, ռազմաբազաներն ու օդային տարածքը տրամադրել է ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ, իր բնորոշմամբ, անօրինական պատերազմում։

Նրա խոսքով՝ Իրանը չի սկսել հարձակումը, այլ ենթարկվել է հարձակման, իսկ Թեհրանի պատասխանը եղել է «օրինական պաշտպանության բնորոշ իրավունքի իրականացումը»։

Քարիմի Մաղամը նաև ուղիղ նախազգուշացում է հնչեցրել տարածաշրջանի երկրներին՝ նշելով, որ եթե որևէ երկրի տարածք կրկին օգտագործվի Իրանի դեմ հարձակում իրականացնելու համար, Թեհրանը պատասխան քայլեր կձեռնարկի։

«Կա միայն երկու ճանապարհ․ կամ միասին կառուցում ենք անվտանգություն տարածաշրջանում, կամ միասին դիմանում ենք անապահովությանը»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Բահրեյնը նախկինում ընտրել է երկրորդ ճանապարհը, և եթե կրկին նույն ընտրությունը կատարի, չպետք է ակնկալի այլ արդյունք։

Անի Վարդանյան




Լրահոս