Ինչպես արձանագրել է ArmLur.am-ի թղթակիցը՝ ԱԺ-ում թեժ իրավիճակի ընթացքում հարվածներ հասցնող պատգամավորների թվում էին ՔՊ-ական պատգամավորներ Սուրեն Հովհաննիսյանն ու Վահե Ղալումյանը, ինչպես նաև Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Ազգային ժողովում լարված իրավիճակ է ստեղծվել․ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանությունն անցել է քաշքշուկի, ինչից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստն ընդմիջել է։
Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ պատճառաբանելով, որ պատգամավորը չի խոսում օրակարգի թեմայով։
Մինչ այդ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրել էր պետական միջոցները վատնելու մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։
Խոսափողի անջատումից հետո պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որը կարճ ժամանակ անց վերածվել է քաշքշուկի։ Ստեղծված իրավիճակում Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է նիստի ընդմիջման մասին։ Վեճը շարունակվել է նաև միջանցքում։
Մանրամասները ՝ տեսանյութում․





















