Armenian text to speach

Մոսկվան հետևում է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմի պլան մշակելու մասին տեղեկության ․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հետևում է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի վերաբերյալ ծրագրի մշակման մասին տեղեկություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է РИА Новости-ն։

«Մենք լսում ենք, բայց, ինչպես ասում են, ականջներս սրած ենք պահում։ Գլխավորն այն է, որ զբաղվում ենք այն խնդիրների լուծմամբ, որոնք նախագահը դրել է հատուկ ռազմական գործողության շրջանակում՝ թույլ չտալ Ռուսաստանի համար որևէ սպառնալիքի առաջացում արևմտյան հարևանների կողմից»,- ասել է Լավրովը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հայտարարել է, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի պատասխանը Կալինինգրադի մարզի կամ Ռուսաստանի որևէ այլ տարածաշրջանի վրա հարձակման դեպքում։

Լավրովը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը նախկինում Մոսկվային հավաստիացրել է, որ դաշինքը հարձակում չի նախապատրաստում Ռուսաստանի դեմ։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի Եվրոպայում միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը մշակում է «Հաղթանակի տեսություն» անվանումով ռազմավարություն՝ Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում դաշինքի գործողությունները ներկայացնելու համար։ Ըստ հրապարակման՝ փաստաթուղթը նախատեսվում է ներկայացնել հոկտեմբերի 12-ին Լեհաստանում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր հերթին հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի կողմից հարձակման նախապատրաստման նշաններ չի տեսնում, սակայն եվրոպական երկրներին կոչ է անում պատրաստ լինել երկարատև հիբրիդային սպառնալիքների։

Անի Վարդանյան




Լրահոս