Armenian text to speach

Ադրբեջանը հայտնել է՝ 50 անհետ կորած հայերի ԴՆԹ-ի և հայտնաբերված աճյունների համընկնում չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 2026 թվականի հունվարին Հայաստանի կողմից ներկայացված՝ անհետ կորած համարվող 50 անձանց ԴՆԹ-պրոֆիլների և Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում հայտնաբերված մարդկային աճյունների միջև փորձաքննության արդյունքում համընկնում չի հայտնաբերվել։

Ըստ APA-ի՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ, Պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը՝ Ադրբեջանում անցկացվող «Անհետ կորածների Բաքվի երկխոսություն» նախաձեռնության շրջանակում միջազգային համաժողովի ժամանակ։

Նագիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը հայկական կողմին առաջարկել է տրամադրել համապատասխան ԴՆԹ նմուշներ՝ պատերազմական տարածքներում հայտնաբերված և ենթադրաբար հայկական զինծառայողներին պատկանող մարդկային աճյունների նույնականացման նպատակով։

Անի Վարդանյան




Լրահոս