Armenian text to speach

Վրաստանում տղամարդ է ձերբակալվել՝ օտարերկրացուն 700 հազար դոլարով ուրան վաճառելու փորձի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում ձերբակալվել է քաղաքացի, որը կասկածվում է ռադիոակտիվ նյութի՝ ուրանի ապօրինի շրջանառության մեջ։

Ինչպես հայտնում են վրացական բյուրոյից, Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածը ծրագրել էր օտարերկրացուն վաճառել «Ուրան-238» միջուկային նյութը՝ 700 հազար ԱՄՆ դոլարով։

Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում։ Ձերբակալվածին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։

Անի Վարդանյան




Լրահոս