
“”Հրապարակ””-ի տեղեկություններով` Արթուր Բաղդասարյանը ավանդների վերադարձից հետո երկրորդ մեծ սոցիալական կամպանիան է պատրաստվում սկսել: “”Խոսքը համատիրությունների պարտքերի մասին է: Նրա հանդիպումների ժամանակ մարդիկ բողոքում են, որ համատիրություններին մեծ գումարներ են պարտք, որոնք չեն կարողանում վճարել: Նա հանձնարարել է իր աշխատողներին ուսումնասիրել համատիրություններին վերաբերող օրենսդրությունը և գտնել մարդկանց այդ պարտքերից ազատելու օրինական ճանապարհը””: