Armenian text to speach

Հոկտեմբերի 8-ին ՀՀ զինված ուժերում նշվում է Տանկիստի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին ՀՀ զինված ուժերում նշվում է Տանկիստի օրը: 1992թ. հոկտեմբերի 8-ին ավարտվել է ՀՀ ԶՈՒ տանկային զորամասի ձևավորումը, իսկ հետագա տարիներին` շարունակվել են կատարելագործվել ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները:

Տանկային ստորաբաժանումների դերը չափազանց մեծ է եղել Արցախյան պատերազմի տարիներին: Այդ ընթացքում հայոց բանակն ուներ ընդամենը մի քանի տանկ, որն էլ ռազմավար էր: Բանակում դժվարություններ է առաջացրել նաև մասնագետների պակասը: Սակայն հայ տանկիստներն իրենց ունակություններով շատ կարճ ժամանակահատվածում հաջողություններ են արձանագրել: Տանկային ստորաբաժանումները գերազանց կատարել են իրենց խնդիրը` թե´ հարձակման, թե´ պաշտպանության առումով:

Արցախի Շուշիում տեղադրել էին 1992թ. մայիսի 9-ի Շուշիի ազատագրումը խորհրդանշող տանկի հուշարձանը:

1996-ից ի վեր` Վազգեն Սարգսյանի հրամանով, հոկտեմբերի 8-ը Հայաստանում նշվում է որպես Տանկիստի օր:

Տանկային զորքերն ընդգրկված են Հայաստանի ցամաքային զորքերի կազմում:




Լրահոս