Մոսկվա-Երևան օդանավում սեռական գործողություն կատարելու առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա նոյեմբերի 19-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Մոսկվա-Երևան թիվ 1860 չվերթի ժամանակ:

Armlur.am-ին հայտնի տեղեկությունների համաձայն` Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի 27-ամյա բնակիչ Վալերիկ Դալլաքյանը օդանավի միջանցքում ձեռքով և իր առջևի մասով սկսել է հպվել 23-ամյա բորդուղեկցորդուհի Հ. Հ.-ի հետույքին:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում, և մեղսագրվող արարքի նկատմամբ Վ. Դալլաքյանին ճանաչվել է անմեղսունակ:

Քրեական գործն ուղարկվել է Մելաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան և գտնվում է դատավոր Արտակ Զախարյանի վարույթում:

Դալլաքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը և մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1 մասի չափանիշներով: Հոդվածը նախատեսում է պատիժ` ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Տաթև Հարությունյան




Լրահոս