Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու եղբայրներին ստիպում են լքել երկիրը. դաժան ծեծի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ահազանգ է ստացել այն մասին, որ 2026թ. մարտին ՀՀ քաղաքացի «Կ.»-ն ՀՀ մեկ այլ ինքնությունը հայտնի քաղաքացուց ստացել է կարճ ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու, նրա ու նրա ազգականների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու, հաշմանդամ դարձնելու, նրանից 200.000 ԱՄՆ դոլար գումար ստանալու և այլ սպառնալիքներ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ սպառնալիքները ձայնագրված են ու գտնվում են նախաքննական մարմնում: Դրանից մոտ մեկ ամիս անց 2026 թվականի ապրիլի 17-ին, Երևանի մարդաշատ հատվածներից մեկում ՀՀ քաղաքացի «Կ.»-ն, գտնվելով իր ավտոմեքենայի մեջ, բախվել է արտասովոր միջադեպի:

Քարի նմանվող առարկա է նետվել նրա ավտոմեքենայի ուղղությամբ, իսկ երբ նա դուրս է եկել մեքենայից՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, մահակներով զինված երեք դիմակավորված անձինք միաժամանակ հարձակվել են նրա վրա:

Չնայած հարձակվողների թվային առավելությանը և այն հանգամանքին, որ հարվածներն ուղղվել են նաև «Կ.»-ի գլխի հատվածին, վերջինս արագ արձագանքելու և ինքնապաշտպանվելու շնորհիվ կարողացել է կանխել առավել ծանր, այդ թվում՝ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքների ստացումը։ Այնուամենայնիվ, հարձակման հետևանքով «Կ.»-ն ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք հաստատող բշկական փաստաթղթերը ևս գտնվում են նախաքննական մարմնի տիրապետության տակ:

Դեպքը տեղի է ունեցել բազմաթիվ տեսահսկման սարքերով հագեցած տարածքում: Հարձակման տեսագրությունները պահպանվել են և նույնպես գտնվում են իրավասու քննչական մարմնի տրամադրության տակ:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Բայց չնայած դրանից հետո անցել է ավելի քան հինգ ամիս, հարձակման մասնակիցներից մինչ օրս որևէ մեկը չի բացահայտվել:

Սոնա Գրիգորյան

Մանրամաները՝ տեսանյութում․




Լրահոս