Armenian text to speach

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մինչև միջանկյալ ընտրությունները չի հшրձակվի Իրանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրությունները չեն հարձակվի Իրանի վրա։ Այս մասին նա գրել է հինգշաբթի ուշ երեկոյան՝ Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

«Մենք արդյունավետ քննարկումներ ենք անցկացնում Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մենք որևէ պահի չենք հարձակվի Իրանի վրա՝ մինչև նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները», – գրել է Թրամփը։

Թրամփի հայտարարությունից հետո ուրբաթ վաղ առավոտյան նավթի գները նվազել են։ Դա տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում էներգակիրների մատակարարման հետ կապված մտահոգությունների որոշակի մեղմացման ֆոնին։ Հինգշաբթի առևտրի ընթացքում Իրանի շուրջ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը նպաստել էր նավթի գների բարձրացմանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ուսումնասիրում է Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը Իրանի ներկայացրած յոթօրյա ծրագրին։ Նրա խոսքով՝ Իրանը առաջիկա մի քանի օրվա ընթացքում կարձագանքի։ Արաղչին նաև նշել է, որ միջնորդների միջոցով բանակցությունները շարունակվում են, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 6-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցություններն անօգուտ են՝ մեղադրելով ԱՄՆ-ին բանակցություններն Իրանի վրա հարձակվելու համար օգտագործելու մեջ։

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Իրանը պետք է էականորեն կրճատի ուրանի հարստացման կարողությունները՝ պատերազմն ավարտելու վերաբերյալ համաձայնության հասնելու համար։

Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին Իրանի նախագահին հայտնել էր, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ ԱՄՆ-ի գլխավորած պատերազմն ավարտելու համար։

Անի Վարդանյան




Լրահոս