Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահի նախկին թիկնազորի պետի գործը հսկող դատախազը վարչապետից արժեքավոր նվեր է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա առթիվ երեկ կայացած Կոլեգիայի հանդիսավոր նիստին մասնակցել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ, ՀՀ վարչապետի կողմից արժեքավոր նվերով է պարգևրատրվել ՝ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ Արման Նշանյանը:

Նկատենք, որ Արման Նշանյանը ՀՀ ԳԴ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ է եղել եւ անձամբ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը։

Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով հսկող դատախազն է եղել: Իսկ ահա Վաչագան Ղազարյանի նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել՝ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս