Հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Նավուր բնակավայր տանող ճանապարհին Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Վրեժ Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։




























