Armenian text to speach

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում․ Կրեմլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են առանձնազրույց ունենալ Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Интерфакс»-ը։

Նրա խոսքով՝ Պուտին-Թրամփ հնարավոր երկկողմ հանդիպման հստակ ժամկետները դեռ չեն քննարկվել, սակայն երկու ղեկավարներն էլ շահագրգռված են սպասվող միջազգային համաժողովին մասնակցելու հարցում։

«Եթե երկու առաջնորդներն էլ լինեն միևնույն միջազգային հարթակում, կարծում եմ՝ նրանք հնարավորություն կգտնեն հանդիպելու, ձեռք սեղմելու և զրուցելու»,— լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի օգնականը։




Լրահոս