Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Վահե Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Ղ․-ի վարած «Changan» մակնիշի, Արցախի Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մկրտիչ Ք․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Changan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։




























