Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նուբարաշենում 28-րդ օրը հացադուլի մեջ գտնվողի կյանքին վտանգ է սպառնում․ ո՞ր դատավորի խղճին է նրա կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն էր ահազանգել Նուբարաշենի բանտի կալանավոր Աշոտ Բադալյանի քույրը՝ Նաիրա Բադալյանը՝ խնդրելով օգնել և իր եղբոր քրեական գործով արդարադատություն իրականացնել։

Այսօր արդեն 28-րդ օրն է ինչ Նուբարաշենի մեջ հացադուլի մեջ է Աշոտ Բադալյանը, վերջինիս կյանքին վտանգ է սպառնում։

Փաստաբան Հայկ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ է կատարվում Աշոտ Բադալյանի շուրջ։

Քույրը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր․ «Եղբայրս 11 օր է, ինչ Նուբարաշենի բանտում հացադուլի մեջ է։ Մեր խնդիրը կապված է նրա դեմ հարուցված քրեական գործով, որով խնդրում ենք արդարադատություն իրականացնել։ Եղբորս դիտավորյալ սպանության համար են կալանավորել, մինչդեռ նա պաշտպանվել և երեք երեխայի կյանք է փրկել։ Նրա դեմ բողոք չկա, գոնե տնային կալանք տան, հասնի իր երեք երեխաներին»։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ հեռախոսազրույցում․




Լրահոս