Հոկտեմբերի 11-ին Երևանում հնչած կրակոցների գործով վիրավորները հայտնի են: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կրակոցից վիրավորներից մեկը 41-ամյա Գագիկ Հարությունյան է, որը հրազենային վնասվածքը ստացել է աջ ազդրի հատվածում, վերջինս Քանաքեռ Զեյթունի բնակիչ է:
Մյուս վիրավորը 40-ամյա Սարգիս Աառաքելյան է, որը հրազենային վնասվածքը ստացել էր որովայնի հատվածում:
Խաչատուր Աբովյանի թանգարանի մոտակայքում սեփական տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրանց, ապա տեղափոխել են հիվանդանոց, իսկ ևս մեկ հոգու էլ տեղափոխել են Թբիլիսյան խճուղուց, ժողովրդին հայտնի լամպերի գործարանի խաչմերուկից։ shamshyan.com-ը հայտնել էր, որ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ու վիրավորների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























