
Դեկտեմբերի 23-ին՝ժամը 07.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում`Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Մոսկվիչ-412 մակնիշի 39 LO 665 պետհամարանիշի և ՎԱԶ-2107 մակնիշի 04 SL 790 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Մոսկվիչ-412 ավտոմեքենայի վարորդ,1983 թվականին ծնված Աղաջան Զաքարյանը և ՎԱԶ-2107 ավտոմեքենայի ուղևոր,1973 թվականին ծնված Գևորգ Գևորգյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան քաղաքի հիվանդանոց, ուր ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել: