Armenian text to speach

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազական ներգործության արդյունքում 2025 թվականի դեկտեմբերի 1-ից առ այսօր Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 12 հա մակերեսով գոտիներում՝ 78 հողատարածքներում, ապամոնտաժվել են 222 շենք-շինություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ:

Կառույցից հիշեցնում են, որ Սևանա լճի ափին օրենքի խախտմամբ կառուցված առանձնատները պետությանը վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր է ներկայացրել իրավասու դատարաններ։




Լրահոս