Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.5°C (2005թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.7°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.5°C























































































