Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցին արնաքամ փախել է, Սարգսյանը ՔՊ-ին փորձել է համոզել, ով է տպելու «պասպորտները». ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 «Ժողովուրդ». Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է պատմել ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։ Թեև նախաքննական մարմինը գործը քննում է խիստ գաղտնիության պայմաններում, և ընդդիմադիրներին առնչվող գործերի նման հընթացս մամուլի հաղորդագրություններ ու նսեմացուցիչ տեսանյութեր չի տարածում, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ «Ժողովուրդ»-ին հասու դարձան: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մուսաևը իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է։ Ավելին՝ ադրբեջանցի զինծառայողը գրավոր պնդել է, թե դրանից հետո կինը և ընտանիքի անդամները հարձակվել են իր վրա, դանակով հարվածել ու ծեծել իրեն։ Կարծես, ինքը անմեղ կանգնած է եղել մի վայրում, հայ ընտանիքը հարձակվել է իր վրա: Ուշագրավ է նաև Մուսաևի պատմած մեկ այլ դրվագ։ Ըստ նրա՝ ինքը, արդեն արնաքամ վիճակում, կարողացել է փախչել տնից, իսկ ավելի ուշ իրավապահները նրան հայտնաբերել են դաշտում՝ վիրավոր վիճակում։ «Ժողովուրդ».

Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխող ՔՊ վարչության վերջին նիստում բոլորը շատ լարված են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված է եղել ոչ միայն նրա հրապարակային հայտարարություններով, այլև «Tête-à-tête» հաղորդման ընթացքում հնչեցրած ձևակերպումներով և իշխանության ներսում դրանց ընկալմամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ փակ նիստի ընթացքում Հայկ Սարգսյանին բավականին կոնկրետ հարցեր են ուղղվե։ Մասնավորապես, նրան հարցրել են, թե ինչու է «Tête-à-tête» հաղորդման շրջանակներում խնդիրների մասին խոսելիս առանձնացրել Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեցող անձանց՝ փոխարենը հարցը ներկայացնելու բացառապես որպես համակարգային խնդիր։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկումների առանցքում եղել են Վահե Ղալումյանի, Հայկ Ղալումյանի և Հակոբ Սիմիդյանի անունները։ ՔՊ-ականների մոտ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ Սարգսյանը հրապարակային խոսքում շեշտել է Ղալումյանների և Նիկոլ Փաշինյանի միջև առկա, քավոր-սանիկական կապերը, ինչպես նաև Հակոբ Սիմիդյանի՝ վարչապետի հետ ունեցած սանիկական կապի հանգամանքը։ «Ժողովուրդ».

«Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունում ներքին պայքար է ընթացել՝ որոշելու, թե ովքեր պետք է ընդգրկվեն Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամ դառնալու ցանկություն են հայտնել մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, մինչդեռ տեղերը խիստ սահմանափակ են եղել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցությունում եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի կազմի ձևավորումը վերածվել է յուրօրինակ քասթինգի, որի արդյունքում միայն յոթ հոգի են ընտրվել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեկնածուների թիվը հասել է մի քանի տասնյակի, և խմբակցությունում հարց է առաջացել, թե ում վստահել այս քաղաքական առումով զգայուն հանձնաժողովի աշխատանքները։ Արդյունքում գործընթացին ներգրավվել են ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ «Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական թիմը երանելի ժամանակներ չի ապրում, մի կողմից՝ Շաքիի դեպքն է ջախջախել սին խոստումները՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին, մյուս կողմից՝ բանակում զոհերի չդադարող վիճակագրությունն է արդեն անհանգստացնում հանրությանը, Ռուսաստանի եւ Արեւմուտքի դժգոհություններն են օրեցօր աճում եւ այլն։ Կան տեղեկություններ, որ վերեւներից հրահանգվել է խմբակցության հրձիգներին՝ օրակարգային դարձնել եկեղեցու եւ Վեհափառի ու հոգեւորականների թեման, ինչպես նաեւ՝ հնարավորինս արագ գործարկել այս հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, որպեսզի օրակարգ դարձած հակաիշխանական թեմաներն իրենց տեղը զիջեն եկեղեցու թեմային, եւ հանրությունը սկսի դրանով զբաղվել։

«Իրավունք». «Պաշտոնանկությանը երանի եք տալու». Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում «Իրավունք» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում։ «ՔՊ-ն պիտի ամեն գնով առաջատար լինի, հակառակ պարագայում առաջին հերթին մարզպետներն են պատասխան տալու՝ մենակ պաշտոնանկությանը երանի եք տալու»,-ասում են՝ այսպիսի կոնտեքստում է եղել Փաշինյանի հրահանգը»:

«Իրավունք». «Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան» «Իրավունք» թերթը գրում է.

«Որոշում է կայացվել, որ նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում անձնագրերը կտրամադրվեն ոչ թե պետական մարմին հանդիսացող՝ ոստիկանության անձնագրային բաժանմունքների, այլ մասնավոր ընկերությունների կողմից։ Այսինքն, պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների։ Ըստ օդում կախված լուրերի, հայտարարվել է «տենդեր», որին մասնակցել են երեք ընկերություն: Ի դեպ, երեքն էլ օտարերկրյա։ «Շահել» է ֆրանսիական ընկերությունը:

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս