ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շատ է ձգտում ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնության հասնել, քան Վլադիմիր Զելենսկին։
«Կարծում եմ՝ նրանք համաձայնության կգան։ Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում համաձայնագիր, քան Զելենսկին», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում՝ Օհայո մեկնելուց առաջ։
























































































