Armlur.am-ի տեղեկություններով այսօր ՔՊ վարչության նիստ է լինելու: Նիստը վարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Armlur.am-ը տեղեկացավ, որ օրակարգային հարցերից է առաջիկա ՏԻՄ ընտրությունները:
Նշենք, որ վերջին ՔՊ վարչության նիստի ժամանակ, որոշվեց կուսակցությունից հեռացնել ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին և կուսակցության անդամ Ավետիք Օրդյանին:
Մի քանի ՔՊ-ականի կարգապահական հարցերի հետ կապված նկատողություն էր տրվել:
Սոնա Գրիգորյան




























