Միքելանջելոյի արվեստը iPad-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միքելանջելոյի նկարների եւ նամակների Վատիկանի գրադարանում պահվող հավաքածուն մատչելի է դարձել iPad-ի համար: Իտալացի հայտնի արվեստագետի ստեղծագործությունները կարելի է դիտել գրադարանի, National Geographic-ի եւ իտալական մի մարքեթինգային ընկերության թողարկած նոր հավելվածի օգնությամբ,- հայտնում է ANSA -ն : Այն ներառում է 1534-1563թթ թվագրվող 111 ձեռագիր: Դրանց մեջ են Միքելանջելոյի նամակները, էսսեները, նկարները, ինչպես նաեւ նրա բանաստեղծությունների բնօրինակները:




Լրահոս