
Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց անցնող 2011-ը եւ իր դիտարկումները ներկայացրեց գալիք 2012-ին սպասվելիք զարգացումների շուրջ: Նա անցնող տարվա կարեւոր գործընթաց համարեց երկխոսությունը:Ներքաղաքական գործընթացներից Կիրակոսյանն առանձնացրեց ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները` նկատելով, որ քաղաքական էլիտայի միջեւ ներքին մրցակցություն կա, որն իրական է, ոչ թե իմիտացիոն: Նա նաև նշեց, որ արդեն իսկ պարզ է` ՀԱԿ-ը լինելու է ապագա խորհրդարանում, իսկ եթե ընտրություններն իրոք անցնեն ազատ եւ արդար, ապա ԲՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն չի ունենա:Ըստ քաղաքագետի` 2012-ի ընտրությունները չափազանց կարևոր են, քանզի դրանք որոշելու են ժողովրդավարության տարի է լինելու, թե լինելու օլիգարխների տարի:Կիրակոսյանը բացասաբար գնահատեց 2011-ի տնտեսական քաղաքականությունը: Նա նաեւ հավելեց, որ 2012-ը հիմնականում ներքին զարգացումների տարի կլինի: