
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, այսճր հրավիրված մամուլի ասուլիսի շրջանականերում 2011-ի նշանակալից ռազմաքաղաքական իրադարձություններից առանձնացրեց Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու ջանքերը: “Ադրբեջանի ռազմական առավելությունը չեզոքացվեց,- նշեց Դավիթ Ջամալյանը,- մենք առաջիկա մեկ-երկու տարիներին ունակ ենք խաղաղություն պարտադրել հակառակորդին: Մեր խնդիրն է նվազեցնել հակառակորդի պրովոկացիաները”,- հայտնեց նա:Դավիթ Ջամալյանը անդրադարձավ նաեւ բանակի ներքին խնդիրներին, տեղի ունեցած արտակարգ պատահարներին՝ ասելով .” Բանակի ողջ անձնակազմը պետք է գիտակցի, որ բռնությունը բանակում տեղ չունի: Հայ սպան պետք է զերծ լինի բռնությունից, իսկ անպատժելիությունը պետք է վերացնել”:Ռազմական փորձագետը նաեւ հավելեց, որ նախորդ տարիների համեմատ բանակում դեպքերը նվազել են:,