Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանեց Երևան։ Վրաստանի վարչապետի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց Երևանի Զվարթնոց» օդանավակայանում։
Վրաստանի վարչապետին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 16-ին Երևանում կմասնակցի COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։




























