Armenian text to speach

Ռուբեն Ռուբինյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական բարձր մակարդակի հարաբերություններին, դրանց հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին։

Կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների խորացման գործում՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության շարունակական զարգացման և փոխայցերի կարևորությունը։




Լրահոս