Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.5 տարեկան երեխա, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Արարատի ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Աբովյան 9/59 հասցեի մոտից, ում անզգուշաբար հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ Պավել Ս.-ն։ Իրավապահները պարզել են նաև, որ մահացածը 1.5 տարեկան Անահիտ Ս.-ն է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած երեխան վարորդի դուստրն է։


















































































