Մանկավաճառ բժշկուհին շարունակում է աշխատել. բաց նամակ Հարություն Քուշքյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ը հաղորդագրություն է ստացել “Ոչ երեխաների վաճառքին” նախաձեռնությունից, որում բաց նամակ է հղվում Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, որով անհանգստություն է հայտնվում մանկավաճառ բժշկուհու՝ առողջապահության համակարգում աշխատել շարունակելու փաստի հետ կապված։ Բաց նամակը ներկայացնում ենք ստորև.Հարգելի պարոն նախարա՛ր, Օրերս զայրույթով ու զարմանքով տեղեկացանք, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում դեռ շարունակում է աշխատել ու իր մասնագիտական պարտականությունները ,կատարելե բժշկուհի Նաիրա Բալայանը: Նա դատապարտվել է երկու տարի ազատազրկման Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով առնվազն 2 նորածինների վաճառելու համար. վճիռը հաստատվել է ՀՀ Վճռաբեկ դատարանում 2011 թ-ի սեպտեմբերի 26-ին և վերջնական է (գործի բոլոր մանրամասներն այստեղ):Հիմա Ն. Բալայանը ժամանակավորապես ազատության մեջ է մանկահասակ երեխային խնամելու պատրվակով: Սակայն շատ զարմանալի է, որ Նաիրա Բալայանը մինչ օրս չի հեռացվել աշխատանքից, չնայած նա հանցանք է գործել հենց իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: Ոչ մի երաշխիք չկա, որ նա չի շարունակի իր հանցավոր գործունեությունը և հանուն փողի չի փորձի խաղալ նաև այլ նորածինների ճակատագրերի հետ` թաքնվելով բժշկի խալաթի ետևում:Հաշվի առնելով ծննդօգնության բարելավման և զարգացման բնագավառում Ձեր մեծ ներդրումը`կարծում ենք, որ նրա նման վայ բժիշկների առկայությունը ստվերում է իրավիճակը փոխելու Ձեր ջանքերը: Անմիջականորեն մարդկային կյանքերի հետ գործ մասնագետների դերն ուղղակի անգնահատելի է, սակայն իրենց պարտականություններին նման ,պատասխանատվությամբե մոտեցող բժիշկներն են, որ անվստահություն են սերմանում բնակչության շրջանում ու ստվերում իրենց աշխատանքին ու կոչման անվերապահ նվիրված բժիշկների աշխատանքը:Հուսով ենք, որ Դուք հետևողական կլինեք ու թույլ չեք տա երեխաների վաճառքի ջատագով բժիշկներին ոտնատակ անել բժիշկների պատիվը:




Լրահոս