Armenian text to speach

Թրամփը խոստովանել է, որ շպարվում է, որպեսզի «մեռյալի տեսք» չունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ ինքնուրույն է շպարվում, որպեսզի դեմքը գունատ չերևա։ Այս մասին նա հայտարարել է Ջորջիա նահանգի Դալթոն քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ։

«Ես շատ քիչ կոսմետիկա եմ օգտագործում և ինքս եմ քսում։ Որովհետև եթե գոնե մի փոքր չքսես, մեռյալի տեսք կունենաս։ Իսկ ես չեմ ցանկանում այդպիսի տեսք ունենալ»,— ասել է Թրամփը։

Թրամփը կոսմետիկայի թեմային անդրադարձել է Ջորջիայից դեմոկրատ սենատոր Ջոն Օսոֆին քննադատելիս։ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե վերջինս շպարի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ԱՄՆ Սենատի պատմության մեջ որևէ այլ տղամարդ կամ կին, և ծաղրել է նրան պրոֆեսիոնալ դիմահարդարի ծառայություններից օգտվելու համար։

Ընդ որում՝ Թրամփը սենատորի ծախսերի մասին իր պնդումը հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել։

Դալթոնում հանրահավաքը կայացել է հոկտեմբերի 16-ին։ ԱՄՆ նախագահը Ջորջիա էր մեկնել՝ աջակցելու Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետական թեկնածուներ և Սենատի անդամության հավակնորդ Մայք Քոլինզին և նահանգապետի թեկնածու Ռիկ Ջեքսոնին։




Լրահոս