
Բնապահպանական ոլորտում առկա խնդիրների լուծման համար «Էկոլոգիական հասարակական դաշինքը» դիմել է Բնապահպանության նորանշնակ նախարար Արամայիս Գրիգորյանին: Օրեր առաջ ստացվել է պատասխան, որ Ա. Գրիգորյանը պատրաստ է բնապահպանների հետ քննարկել ոլորտում առկա խնդիրները: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:
«Սակայն նա զուտ բիզնես ոլորտի մարդ է, և այսքան ժամանակ Բնապահպանության նախարարությունը ճիշտ նախարար չի ունեցել», – նշեց նա:
«Թեղուտի պաշտպանություն քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Գրիգորյանն էլ նշեց, որ բնապահանության ոլորտում մենք գործ ունենք համակարգային կոռուպցիայի հետ: