Մենք այնպիսի օդ ենք շնչում, որի հետևանքը կարող է լինել սրտանոթային հիվանդությունները․ բնապահպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանում ավելացել է կառուցվող շենքերի քանակը, ինչը առաջացնում է օդի աղտոտվածություն, ինչը շատ անգամներ դարձել է քաղաքացիների բողոքի պատճառը։ Բազում բնապահպաններ շատ անգամներ են անրադարձել այս խնդրին։

ArmLur.am-ը կապ հաստատեց բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։ Նրա կարծիքով՝ Երևանում շինարարությունը կատարվում է բոլոր նորմերը խախտվելով։

«Բանը հասել է նրան, որ բուսաբանական այգու ամբողջ սահմանագիծը գնում է դեպի կառուցապատում, բանը հասել է նրան, և շունչ քաշելու տեղ չկա և, այսքանից հետո զարմանում ենք, որ փոշու քանակությունը ահավոր մեծ է Երևան ՊՈԱԿ-ում։ Հենց փոշու քանակությունը տասնյակ անգամ գերազանցում է նորմերը։

Մենք այնպիսի օդ ենք շնչում, որի հետևանքը կարող է լինել սրտանոթային հիվանդությունները, ալերգիա, թոքային հիվանդություններ։ Այդ վիրուսները ներթափանցում են Հայաստան, այս պայմաններում շատ արագ են զարգանում, քան երբ ունենայինք կանաչ քաղաք ճիշտ կառուցապատված»-ասաց բնապահպանը։

ArmLur.am-ի հետ զրույցում Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը ասաց․

«2023 թվականի հունիսի 26-ի ավագանու որոշմամբ ընդունվեցին շինհրապարակների լրացուցիչ կահավորման պայմաններ, մասնավորապես շինարարական ցանցերով օբյեկտների պատմամբ, ինչպես նաև զուգահեռ դրան օդի մոնիտորինգի սարքերի տեղադրման պայմանը հաստատվեց, տրամաբանությունը հետևյալն է՝ միտված է կանխարգելել օդի աղտոտվածությանը, կոնկրետ ցանցերի պարագայում, իսկ օդի մոնիտորինգի դաչիկները հնարավորություն են տալիս մեզ, միացված լինելով համայնքների այդ հարթակին, մոնիտորինգ անել և տեսնել փաստացի որտեղ, ինչ է կատարվում։
Շինարարության մասով այս ցանցերով օդի աղտոտվածությունը հնարավորինս կանխարգելում ենք, կա համապատասխան խտություն, որոնք տիպիկ են տվյալ օբյեկտների համար և հենց այդ ֆունկցիան են կատարում»։

Նրա խոսքով՝ ցանցերը անթափանց չեն, բայց փաստացի այդ խտության դեպքում փոշին պահպանվում է շինհրապարակի տարածքում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս