Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը որոշել է աշխատանքից ազատել Պետական արարողակարգի ծառայության պետին․ ArmԼur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ArmԼur.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է աշխատանքից ազատել Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին։

Թե ինչ հանգամանքներում է կայացվել նման որոշումը, և ինչն է դրա պատճառը, այս պահին հայտնի չէ։

Գագիկ Վանոյանը ղեկավարում է Պետական արարողակարգի ծառայությունը, որի գործառույթների մեջ են պետական մակարդակով պաշտոնական այցերի, ընդունելությունների և արարողակարգային միջոցառումների կազմակերպումը։

Հատկանշական է, որ 2026 թվականի օգոստոսի 28-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գագիկ Վանոյանը վերանշանակվել էր Պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս