Եվ այսպես հայտնել էինք, որ 2026 թվականի մայիսի 3-ին կրակոցներ էին հնչել Երևանում ու սպանվել էր մեկ անձ: Պարզվել է, որ Երևան Բագրատունյաց պողոտայի 13-րդ շենքի բնակիչ Արտյոմ Ղազարյանը դիտողություն է արել Հովսեփ Մանուկյանին’ իր բնակության շենքի բակում հայհոյանքներ հնչեցնելու համար: Այդ մասին Մանուկյանը տեղեկացրել է իր որդիներին’ Ռուբեն Մանուկյանին և Բորիս Մանուկյանին:
Ռուբեն, Բորիս և Հովսեփ Մանուկյանները ցավագին ընդունելով Արտյոմ Ղազարյանի կողմից վերջինիս արված դիտողությունը’ 2026 թվականի մայիսի 5-ին’ 13:00-ի սահմաններում, գնացել են Արտյոմ Ղազարյանի բնակության վայրի’ Երևան Բագրատունյաց պողոտայի 13-րդ շենքի բակային հատված, որտեղ հանդիպել են վերջինիս և խմբի կազմում, նշված չնչին առիթն օգտագործելով’ հասարակական վայրում’ շենքի բակում, չորս կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ եւ Արտյոմ Ղազարյանին ապօրինաբար զրկելով կյանքից:
Ըստ նախաքննական մարմնի՝ նույն ժամանակ Հովսեփ և Բորիս Մանուկյանները հաստատապես տեսնելով և գիտակցելով Ռուբեն Մանուկյանի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հանգամանքը’ շարունակել են վերջինիս հետ խմբի կազմում իրենց հիշյալ խուլիգանական գոծողությունները’ այդ կերպ խմբի կազմում, զենքի գործադրմամբ կատարելով ՝ ւլիգանություն, միաժամանակ Հովսեփ և Բորիս Մանուկյանները նկարագրված ւլիգանական դրդումներով, խմբի կազմում, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Արտյոմ Ղազարյանի մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև հրել, քաշքշել նրան:
Այս դեպքով հայր ու որդիներ են կալանավորված:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․


















































































