«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Սևան» և «Սևակ» համատիրությունների նախագահները, ինչպես նաև ևս երկու համատիրությունների ղեկավարներ հրաժարական են ներկայացրել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հրաժարականների պատճառը վարչական շրջանի ղեկավարի դժգոհությունն է համատիրությունների ղեկավարների աշխատանքից և նրանց գործունեության արդյունավետությունից։
Ըստ մեր աղբյուրների՝ հրաժարականների գործընթացն այսքանով չի սահմանափակվելու, և առաջիկայում սպասվում են նաև այլ համատիրությունների ղեկավարների հրաժարականներ։
Սոնա Գրիգորյան




























