Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանին առաջարկել եմ` ինչ անի Տիգրանաշենը, ասաց՝ ինձ հանցագործությա՞ն ես դրդում». Հովիկ Աղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը «ՄԱՍԿ» նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանն է։

Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է Տիգրանաշենի հնարավոր զիջմանը Ադրբեջանին, Տիգրանաշեն-Արծվաշեն փոխանակման տարբերակին, հայ-ադրբեջանական և հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերմանը, ինչպես նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին։

Տիգրանաշենի և Արծվաշենի հարցում Աղազարյանը նախընտրելի է համարել այն տարբերակը, որով Արծվաշենը կմնա Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Տիգրանաշենը՝ Հայաստանի։ Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը համաձայնի նման լուծմանը, դա իսկապես կհաստատի խաղաղության հասնելու նրա պատրաստակամությունը։

Այդուհանդերձ, նախկին պատգամավորը համոզված է, որ Ադրբեջանը չի համաձայնի այս տարբերակին։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Հովիկ Աղազարյանը նշել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից կարող է սարսափելի հետևանքներ ունենալ երկրի համար։
Հարցազրույցի ընթացքում նա խոսել է նաև Եկեղեցի-պետություն հարաբերությունների և Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ դիրքորոշման մասին։ Աղազարյանի խոսքով՝ որքանով ինքն է ճանաչում վարչապետին, Փաշինյանը մինչև վերջ կգնա իր նպատակին հասնելու համար, որը, նրա գնահատմամբ, Վեհափառ Հայրապետի հեռացումն է։

Նախկին պատգամավորը նաև ընդգծել է, որ եթե հոգևորականները համախմբվեն և Վեհափառ Հայրապետը կարողանա դիմակայել ու թույլ չտալ Փաշինյանի ծրագրի իրականացումը, ապա ինքը՝ չնայած անհավատ լինելուն, կդառնա Վեհափառ Հայրապետի զինվորներից մեկը։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս