ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի լցակայաններում հայտնաբերված խախտումների հիման վրա Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության։
Նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ ուսումնասիրություններ է սկսել ոլորտում, իսկ ՊԵԿ-ի թիրախում բենզինի շուկայում գործող մի շարք տնտեսվարողներ են։
Կայծակնային թանկացումից հետո Կառավարությունը փորձում է պարզել՝ ինչու է թանկանում բենզինի գինը՝ համաշխարհային թելադրանքով, բայց երբեք չի էժանանում նույն թելադրանքով։


























