Armenian text to speach

Կենտրոնական Ասիան ներդրումների և արտահանման նոր կենտրոն է դառնում․ Ռուբիո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սամարղանդում հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի իր պաշտոնակիցների հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նախարարական հանդիպմանը քննարկվել են առևտուրը, ներդրումները և տարածաշրջանային գործակցությունը: Ռուբիոն շեշտել է, որ Կենտրոնական Ասիան կարևոր ուղղություն է դառնում ներդրումների և արտահանումների համար:

«Կենտրոնական Ասիան նաև ներդրումների նոր ուղղություն է և արտահանման նոր կենտրոն՝ կենտրոնական տերմինալ, որտեղից մատակարարվում են բոլոր երկրների ապագայի համար կենսական նշանակություն ունեցող նյութեր։ Միացյալ Նահանգներում մենք ձգտում ենք ապահովել մեր կարևոր արդյունաբերությունների և դրանք սպասարկող մատակարարման շղթաների անվտանգությունը, որպեսզի լինենք ինքնիշխան, անկախ երկիր և տնտեսություն ու երբեք ստիպված չլինենք ապավինել ռիսկային օտարերկրյա գործընկերներին կամ նույնիսկ հակառակորդներին», – նշել է Ռուբիոն։

«Այս համաժողովը՝ «C5+1» (խմբ.՝ Կենտրոնական Ասիայի հինգ պետություններ և ԱՄՆ) ձևաչափն, արտացոլում է ոչ միայն Ամերիկայի շահագրգռվածությունը, այլև նրա հանձնառությունը՝ նպաստելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ առավել սերտ և խաղաղ հարաբերությունների զարգացմանը», – հավելել է նա։

Ռուբիոն նշել է, որ Անդրկասպյան առևտրային երթուղու ենթակառուցվածքները կարդիականացվեն, և գործընկերներն ավելի լայն հնարավորություններ կունենան՝ մուտք գործելու ամերիկյան և Կենտրոնական Ասիայի շուկաներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարներին Սպիտակ տանն ընդունել էր 2025 թ. նոյեմբերին:




Լրահոս