Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը, որտեղ Ա. Հ.-ն հայտնել է, որ իրենց 32-ամյա հարսին 9 ամսական հղի վիճակում տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ պտուղը մահացել է։ Իսկ այնուհետև ոստիկանության Ապարանի բաժնում Ա. Հ.-ի հայրը՝ 53-ամյա Դ. Հ.-ն հայտնել է, որ իր հարսին հղի վիճակում տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Ա.-ն հիվանդանոց է եկել մի քանի ժամ հետո և իր ուշ գալու, պարտականությունները չկատարելու, անգործություն ցուցաբերելու հետևանքով իր հարսը կորցրել է երեխային։
Դեպքի փաստով «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականություններ չկատարելը» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական մարմնին։
























