Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 20-ի գիշերը և կեսօրից հետո, 24-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-22-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.8°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -2.2°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.6°C




























