Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակ ուղարկելով ճնշու՞մ եք ընդդիմադիրներին․ հարց ՝ Արմավիրի մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ ՏԻՄ ընտրությունների մասնակից՝ ճնշումների ենթարկված բոլոր թեկնածուներն ու ընտրողները դիմեն իրեն։

Խոստանում է ասածը հիմնավորելու դեպքում հրապարակային պատժել ճնշում բանեցրած պաշտոնյաներին։

Ի պատասխան՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ նման բաները միշտ արվում են շատ զգուշությամբ։

Օրինակ՝ մեր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։

Դեռեւս օրեր առաջ ArmLur.am-ը կառավարության նիստի ավարտից հետո անձամբ մարզպետ Վահրամ Խաչատրյանին հարց էր ուղղել, թե ինչու եք ճնշում ընդիմադիրներին վախեցնելով՝  նրանց որդիներին բանակ ուղարկել:

Ի պատասխան ՝ մարզպետը հայտնել է, թե նման բան չկա: Նշենք որ, այսօր Արմավիրի մարզպետը անդրադառնալով Դանիել Իոաննիսյանին, նշել է, որ նման բան չի արել և դատի կտա նրան։

Քնար Մանուկյան

Մանրամասները տեսանյութում․




Լրահոս