«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արմավիրի մարզպետը ինձ դատի է տալիս նրա համար, որ ասել եմ, որ մեր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։
Այդ ահազանգը կա և ես այն ճշգրիտ եմ ներկայացրել։ Ինձ ահազանգողը կա և անգամ համաձայն է, որ իրեն հղում անեմ։ Ասեմ ավելին, ահազանգի մի մասը հրապարակվել է Սեպտեմբերի 15-ի ԱԺ նիստում։
Իմ ասած ամեն բառ, ամեն տառ ճիշտ է և ես խնդիր չունեմ ապացուցելու, որ այդ ահազանգը հենց այդ կերպ իրոք ստացել եմ։
Իսկ Արմավիրի մարզպետը կարող է վիճարկել նաև երկնքի կապույտ լինելը կամ նյուտոնի օրենքները։ Դա իր իրավունքն է։ Բայց թող պատրաստվի իմ փաստաբանի ծախսերը փոխհատուցելուն, թա փոքր թիվ չի լինելու։
Հ․Գ․ Միաժամանակ սրտանց շնորհավորում եմ մարզպետին այն կապակցությամբ, որ Արմավիրը միակ մարզկենտորնն է, որտեղ ՔՊ–ն միայնակ է մասնակցելու ընտրություններին։ Մյուս մարզերը «չկարողացան» ապահովել Ադրբեջանա–ՀյուսիսԿորեական վիճակներ։






















