Փաստաբան Ղեւոնդ Պապոյանը հայտնեց, որ «Անպաշտպան քաղաքացիներ և ոստիկանության Էրեբունու բաժնի ոչ համարժեք արձագանք․ Ի՞նչ պետք է անի քաղաքացին, երբ իր սեփական տանը ենթարկվում է ահաբեկման ու սպառնալիքների, իսկ իրավապահները ցուցաբերում են բացարձակ անգործություն»:
Դեպքը, որը պատկերված է տեսանյութում, ուղղակի դուրս է տրամաբանությունից:
Սկզբում խմբի անդամներից մեկը խուլիգանական հայհոյանքներ է հնչեցնում քաղաքացու ընտանքի անդամների հասցեին, այնուհետև գիշերվա ժամին հնչեցնելով քաղաքացու ընտանիքին ուղղված բացահայտ սպառնալիքներ (հայտարարելով, թե «իրենք պետք է մեզանից հեռու մնան»), խմբի անդմաները անցել են գործողությունների:
Գիշերվա ժամին նրանք թիթեղներով մեխել են քաղաքացու տան լուսամուտները՝ ահաբեկված վիճակում թողնելով տան անդամներին:
Ահաբեկված ընտանիքը անմիջապես հաղորդում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին: Սակայն, ոստիկանության կողմից արձագանքը եղել է ոչ համարժեք, նշված անձինք նույնիսկ չեն ձերբակալվել: Ավելին՝ գործը փոխանցվել է քննչական բաժին, որտեղից մինչ օրս որևէ տեղեկություն կամ առաջընթաց չկա:
Չեմ հավատում, որ այսպիսին է քաղաքացիների անվտանգության և նրանց գույքի պաշտպանության երաշխիքը: Հարց է առաջանում՝ ինչու է թերանում Ոստիկանության Էրեբունու բաժինը և աչք փակում բացահայտ խուլիգանության ու սպառնալիքների վրա:
Հրավիրում եմ վերադաս մարմինների և ՀՀ Քննչական կոմիտեի ուշադրությունը այս թողտվության վրա: Քաղաքացին իր տանը չպետք է անպաշտպան զգա:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























