Հոկտեմբերի 19-ին Երևանի տարբեր հատվածներում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն ուժեղացված հսկողություն էին իրականացրել։
Ինչպես երևում է համացանցում տարածված տեսանյութերից, հիմնականում ստուգում էին մոպեդների վարորդներին։
Հայտնի է նաեւ, որ Հայաստանում մոպեդների վարորդների զգալի մասն օտարերկրացիներ են, մասնավորապես՝ Հնդկաստանի քաղաքացիներ։
ArmLur.am-ը հետաքրքրվել է՝ պարզելու, թե ինչ կասկածանքով են իրականացվել ստուգումները, և ինչ է հայտնաբերվել դրանց արդյունքում։
Ի պատասխան մեր հարցման՝ ՆԳՆ-ից հայտնել են․
«Որևէ խուզարկություն չի եղել։ Պարեկային ծառայությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել Երևանում»։
Նանիկ Աղասյան




























