ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների միջև սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսությունը դրական զարգացում կլինի ամբողջ աշխարհի համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կարծում եմ՝ եթե հնարավորություն ընձեռվի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներին քննարկելու այնպիսի հարցեր, ինչպիսին սպառազինությունների վերահսկումն է, ապա դա շատ դրական զարգացում կլինի աշխարհի համար», -ասել է Ռուբիոն՝ Հնդկաստանում լրագրողների հարցերին պատասխանելիս։
Սեպտեմբերին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ սպառազինությունների վերահսկման շուրջ եռակողմ բանակցություններ անցկացնելու օգտին՝ Մոսկվայի, Պեկինի և Վաշինգտոնի մասնակցությամբ։




























