Armenian text to speach

Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է ծանրամարտի Եվրոպայի U20 առաջնության լավագույն մարզիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է Ալբանիայի Դուրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի մինչև 20 տարեկանների (U20) առաջնության լավագույն մարզիկ։

Հանդես գալով 75 կգ քաշային կարգում՝ Հայաստանի ներկայացուցիչը փայլուն արդյունք է գրանցել՝ նվաճելով երեք ոսկե մեդալ և սահմանելով Եվրոպայի երիտասարդական նոր ռեկորդ։

Պոկում վարժությունում Գրիգորյանը բարձրացրել է 146 կգ, իսկ հրումում՝ 176 կգ։ Երկամարտի 322 կգ արդյունքը հայ մարզիկին թույլ է տվել վստահորեն նվաճել չեմպիոնի տիտղոսը և թարմացնել իր տարիքային խմբի եվրոպական ռեկորդը։

Այսպիսով, Գրիգորյանը դարձել է 75 կգ քաշային կարգի բացարձակ հաղթող։




Լրահոս