Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու՝ ՀՀ դատախազության միջնորդության գործով քննությունը հետաձգվում է, հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։
Դատարանի ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդության քննությունը ևս հետաձգվեց:
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը պետք է քններ հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունը։



























