Armenian text to speach

Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ ոճի ըմբշամարտի պրոֆեսիոնալ Real American Freestyle (RAF Wrestling) լիգան հրապարակել է իր առաջին վարկանիշները՝ ներկայացնելով լավագույն մարզիկներին՝ անկախ քաշային կարգից (pound-for-pound)։ Երկու առանձին ցուցակներում լավագույն հնգյակում ընդգրկվել են Հայաստանի ներկայացուցիչներ Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը։

Վարկանիշները բաժանված են երկու կատեգորիայի՝ պրոֆեսիոնալ ազատ ոճի ըմբիշներ և մարտարվեստի այլ տեսակների ներկայացուցիչներ (crossover)։

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը երրորդ տեղն է զբաղեցրել Men’s Crossover Pound-for-Pound վարկանիշում, որտեղ ընդգրկված են ճանաչված մարզիկներ։

Առաջին տեղը զբաղեցրել է UFC-ի ժամանակավոր չեմպիոնի նախկին տիտղոսակիր Քոլբի Քովինգթոնը, իսկ երկրորդը՝ UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն և ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Հենրի Սեհուդոն։

Ծառուկյանն առաջ է անցել UFC-ի այնպիսի հայտնի մարտիկներից, ինչպիսիք են Խամզաթ Չիմաևը և Մերաբ Դվալիշվիլին, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ տեղերը։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հինգերորդ տեղն է զբաղեցրել Men’s Pound-for-Pound հիմնական վարկանիշում, որտեղ ընդգրկված են պրոֆեսիոնալ ըմբիշներ՝ անկախ քաշային կարգից։

Վարկանիշը գլխավորում է օլիմպիական չեմպիոն և աշխարհի բազմակի չեմպիոն, ամերիկացի Քայլ Սնայդերը։ Նրան հաջորդում են նրա հայրենակիցներ Քայլ Դեյքը, Դևիդ Քարը և Ջեյսոն Նոլֆը։

Հայ ըմբիշը գերազանցել է այնպիսի հայտնի մրցակիցների, ինչպիսիք են Ահմեդ Թաժուդինովը և Աբդուլռաշիդ Սադուլաևը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար յոթերորդ և ութերորդ տեղերը։

Բացի դրանից, Հարությունյանը RAF-ի գործող չեմպիոնն է թեթևագույն քաշային կարգում։ Նա անցկացրել է երեք գոտեմարտ և տոնել երեք հաղթանակ (3–0)։

Այսպիսով, Հայաստանի միանգամից երկու ներկայացուցիչներ ընդգրկվել են RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում՝ տարբեր կատեգորիաներում։




Լրահոս