Armenian text to speach

Ջերմաստիճանը կփոխվի․ եղանակի տեսություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 21-ին, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի  21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.9°C (1986թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝     -1.9°C (1977թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.3°C



Լրահոս